ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Սերգեյ Կոպիրկին. ԼՂ համակարտության կարգավորումը եղել և մնում ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը

Սերգեյ Կոպիրկին. ԼՂ համակարտության կարգավորումը եղել և մնում ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը
24.12.2019 | 23:46

Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասաց. «ԼՂ համակարտության կարգավորումը եղել և մնում ՌԴ բարձրագույն ղեկավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Ռուսաստանը միջնորդ է, որը փորձում է հասնել նրան, որ հակամարտությունը լուծվի քաղաքական խաղաղ ճանապարհով՝ կողմերի համար ընդունելի լուծումներով: Նման կերպ կշարունակենք գործել նաև ապագայում»:

Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ